Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Մոսկվայում գրիպի համաճարակ հայտարարվեց

Մոսկվայում գրիպի համաճարակ հայտարարվեց
27.01.2016 | 15:43

Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է: Վարակվածների կեսից ավելին երեխաներ են: Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկի կարգադրության համաձայն՝ հարկավոր է տարածքում գտնվող կազմակերպություններում «կարանտին հայտարարել», մինչև երբ՝ չի նշվում:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ